Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

Ակնկալում եմ Ոստիկանության պետի հրաժարականը

Ակնկալում եմ Ոստիկանության պետի հրաժարականը
04.09.2023 | 19:05

Եթե այս նյութից հետո որևէ գյումրեցի, շիրակցի կամ տաքսի շահագործող, պարեկի մորը այցի գնաց, կամ պարեկի ավտո վառեց պատասխանատվությունը ամբողջապես ընկնում է Վահե Ղազարյանի վրա։

Տեսանյութն ամբողջական պատկերն է ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia բարդակի, ամենաթողության, լկտիության:

Ես ճիշտ էի` պարեկների մեծ մասը թուրքի թուլա են, հակառակ դեպքում չէր կարող լինել նման ատելություն Հայ մարդու, ՀՀ քաղաքացու, գյումրեցու կամ շիրակցու նկատմամբ։

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան անպայման կնայես: Հպարտ քաղաքացու նկատմամբ քո «պատասխանատվության և բարեփոխման» արդյունքն է։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ


Հ.Գ. Տեսանյութն արվել է պարեկի մոտի վիդեոռեգիստրից, տրամադրվել է օրինական ճանապարհով օպերատիվ շտաբից:

Ներողություն եմ խնդրում տեսանյութում հնչող հայհոյանքների համար:

Տեսանյութում պարեկները կանգնեցնում են քաղաքացուն ծխելու համար, ապա տուգանում ամրագոտու համար։

Նյութում առկա են ոստիկանության կամայականությունները, լկտիությունը անպատժելիությունը:

Պարեկները հայհոյում են շիրակցիներին, սպառնում բոլոր տաքսի վարողներին...

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia սպասում եմ պարզաբանումների և քայլերի:

Դիտվել է՝ 4355

Մեկնաբանություններ